MWE 207 FI WHITE միկրոալիքային վառարանն ունի երեք աշխատանքային ռեժիմ՝ ստանդարտ միկրոալիքային վառարան, գրիլ և գրիլի ու միկրոալիքային վառարանի համադրություն:
Էլեկտրոնային հարմար և հասկանալի կառավարման օգնությամբ՝ կարող եք ընտրել ութ ավտոմատ ծրագրերից որևէ մեկը: Նուրբ հալեցման ռեժիմն, ըստ քաշի և ժամանակի, ավելի է ընդլայնում ֆունկցիոնալությունը:
Չժանգոտվող պողպատից ներքին խցիկը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխություններին և հեշտ է մաքրվում:
Միկրոալիքային վառարանը հագեցած է սառեցման և հարկադիր օդափոխման համակարգով, որը երաշխավորում է մոդելի երկարատև աշխատանքը։
Օգտագործելով երեխայից արգելափակման գործառույթը, դուք կարող եք անհրաժեշտության դեպքում պաշտպանել ձեր սիրելիներին վտանգավոր գոտուց: