VS 152 GS-ը ներկառուցվող վակուումային փաթեթավորման մեքենան՝ ներառում է նաև սննդային կշեռք: Պատկանում է WISH Maestro սարքավորումների նոր հավաքածուին։ Սարքը պատրաստված է սև ապակուց՝ չժանգոտվող պողպատից շրջանակով։ Հատուկ ծածկույթը կանխում է մատնահետքերը: Մթերքների վակուումային փաթեթավորումը երկարացնում է դրանց պահպանման ժամկետը և հեշտացնում պահեստավորման գործընթացը:
Հնարավոր է փաթեթավորել հերմետիկ տոպրակների մեջ: Ապրանքների քաշի առավելագույն սահմանաչափը 5 կգ է: Կոմպակտ շարժիչի շնորհիվ սարքի շահագործման ընթացքում առաջացող աղմուկի մակարդակը շատ ցածր է: