Գաղտնիության քաղաքականություն

Ընդհանուր Տեղեկատվություն

Սույն կայքը պատկանում է «Դոմուս» ՓԲԸ-ին և կառավարվում ու վերահսկվում է վերջինիս կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են «Դոմուս» ՓԲԸ-ին:

Այցելելով մեր կայք՝ Դուք հաստատում եք հարաբերություններ հաստատելու համաձայնություն մեզ հետ և ընդունում եք ստորև ներկայացված դրույթներն ու պայմանները: Այս պայմանները վերաբերում են կայքի բոլոր օգտատերերին՝ ներառյալ հետևորդներին, գնորդներին և հաճախորդներին:

Խնդրում ենք մանրամասն ընթերցել սույն դրույթներն ու պայմանները նախքան կայքը օգտագործելը: Մուտք գործելով կամ կայքից օգտվելով Դուք հաստատում եք, որ համաձայն եք սույն պայմաններին:

Մտավոր սեփականության իրավունքներ

Կայքում առկա բոլոր նյութերը, ներառյալ տեքստերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսահոլովակները, ապրանքանիշերը և լոգոները (այսուհետ՝ Նյութեր), պատկանում են «Դոմուս» ՓԲԸ-ին կամ տրամադրված են նրա օգտագործման համար: Այդ նյութերը ենթակա են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների:

 

Նյութերը կարող են օգտագործվել միայն անձնական նպատակներով և չեն կարող պատճենահանվել, վերարտադրվել կամ բաշխվել առանց նախնական գրավոր թույլտվության:

Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանող կողմի գտնվելու վայրի դատարաններում: 

Գաղտնիության քաղաքականություն

Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Այցելելով մեր կայք՝ Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք հավաքագրել, օգտագործել և պահպանել Ձեր անձնական տվյալները ստորև նշված նպատակներով:

 

  • Հավաքագրված տվյալները ներառում են.
    • Սարքավորման տվյալներ՝ ներառյալ բրաուզերի տեսակը և IP հասցեն
    • Վեբ կայքի դիտման պատմություն և վեբ բրաուզերի հետ փոխազդեցության տվյալներ
       
  • Տվյալների օգտագործման նպատակները.
    • Ձեզ հետ կապ հաստատելու համար
    • Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար
    • Կայքի աշխատանքի բարելավման և անհատականացված գովազդներ տրամադրելու համար
       

Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության» օրենքի սահմաններում:

 

Փոփոխություններ

 

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն դրույթներն ու պայմանները՝ արտացոլելու կայքում կատարված փոփոխությունները: Փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

Ապրանքներ և Ծառայություններ

Մենք փորձել ենք ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել հնարավորինս ճշգրիտ նկարագրություններով և պատկերներով: Սակայն, Ձեր համակարգչային էկրանի գունային ցուցադրման տարբերությունները կարող են ազդել ապրանքների տեսքի վրա:

 

Կայքում ներկայացված բոլոր ապրանքներն ու ծառայությունները ենթակա են փոփոխման կամ դադարեցման առանց նախնական ծանուցման:

Մեկնաբանություններ և առաջարկներ

Ձեր կողմից ուղարկված ցանկացած նյութ՝ լինի գաղափար, առաջարկ կամ այլ բովանդակություն, կարող է օգտագործվել «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից առանց փոխհատուցման: Մենք իրավասու ենք հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք հակասում են կայքի կանոններին:

Սխալներ և անճշտություններ

Կայքում ժամանակ առ ժամանակ կարող են լինել սխալներ կամ բացթողումներ: Մենք իրավասու ենք ուղղել ցանկացած սխալ կամ անճշտություն առանց նախնական ծանուցման:

Երաշխիքներից և պատասխանատվությունից հրաժարում

Մենք չենք երաշխավորում, որ կայքը մշտապես հասանելի կլինի առանց ընդհատումների: Կայքի օգտագործումը կատարվում է բացառապես Ձեր պատասխանատվությամբ:

Օնլայն գործիքներ

Կայքում առկա օնլայն գործիքները տրամադրվում են առանց երաշխիքների: Դրանց օգտագործումը կատարվում է Ձեր հայեցողությամբ և պատասխանատվությամբ:

Տեղեկատվության Թարմացումներ

Մենք իրավունք ենք վերապահում փոփոխել կայքի բովանդակությունը ցանկացած պահի՝ առանց պարտավորության տեղեկացնելու Ձեզ:

 

Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելուց Ձեր ստացած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:

 

Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու:

Վերադառնալ սկիզբ