- ՄուտքՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներՄուտք գործել
Բարի գալուստ
Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից
Շինարարական ներկերի երանգավորման ծառայություն Դոմուսում
Դումուս հիպերմարկետների ցանցում առաջարկվում է շինարարական ներկերի երանգավորման որակյալ և հարմարավետ ծառայություն, որը հնարավորություն է տալիս գնորդներին ստանալ իրենց նախընտրած գույնը` համապատասխան ճշգրտությամբ:
Մենք առաջարկում ենք բազմաթիվ գունային տարբերակներ` միջազգային ստանդարտներին համապատասխան (RAL, NCS, San marco, Caparol):
Դումուսում առաջարկվող ներկերը ընտրվում են իրենց բարձր որակի և հուսալիության համար՝ ապահովելով երկարակեցություն և հարթ ծածկույթ:
Մենք կիրառում ենք գունաբացման առաջատար տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք ապահովում են գույնի ճշգրիտ համապատասխանություն ընտրված նմուշին։
Մեր մասնագետները տրամադրում են պրոֆեսիոնալ խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներկի ճիշտ տեսակն ու երանգը՝ ըստ սենյակի չափերի, լուսավորության ու դիզայնի պահանջների:
Ծառայությունն իրականացվում է արագ, ինչը ժամանակ է խնայում և հեշտացնում է գնումների գործընթացը:
Գնորդը ներկայացնում է նախընտրած գույնի նմուշը կամ ընտրում է գույն Դումուսի գունային քարտերից:
Գունաբացման ժամանակ հաշվի է առնվում ընտրված գույնը և ներկի հիմքը՝ ստեղծելով պահանջվող երանգը:
Ստացված գույնը վաճառվում է 1 լիտր տարողությամբ՝ որպես փորձանմուշ: Արժեքը 3,900 դրամ է:
Միշտ կարդացեք պիտակը նախքան ներկելը
Ներկի տարայի պիտակը պարունակում է կարևոր տեղեկություններ՝ բաղադրության, կիրառման եղանակի և անվտանգության ցուցումների մասին։
Ճիշտ օգտագործման և լավագույն արդյունքի համար անպայման ծանոթացեք դրանց նախքան գործի անցնելը։
Նախապատրաստում և ներկում՝ քայլ առ քայլ