Teka ML 822 BIS L միկրոալիքային վառարանը նոր WISH Maestro ֆունկցիոնալ տեխնիկայի հավաքածուի մի մասն է: Սարքերը նախագծված են մանրուքների նկատմամբ բացառիկ ուշադրությամբ: Միկրոալիքային վառարանը կզարդարի ցանկացած ինտերիեր։
Սենսորային վահանակը և թվային էկրանն ապահովում են հեշտ գործարկում: Ավտոմատ անջատմամբ և ձայնային ազդանշանով ժմչփը հնարավորություն է տալիս սահմանել ճաշատեսակի պատրաստման կամ տաքացման ժամանակը, ինչը մեծացնում է սարքի շահագործման հարմարավետությունը: «Գրիլ» ֆունկցիան թույլ է տալիս արագ պատրաստել՝ պահպանելով մթերքի օգտակար հատկությունները։