ML 825 TFL-ը ներկառուցված միկրոալիքային վառարան է, որը կատարյալ է hi-tech ոճի խոհանոցների համար․
Դուռը պատրաստված է սև ապակուց և եզերված է չժանգոտվող պողպատից շրջանակով, որը սարքին հաղորդում է ոճային տեսք։ Ներքին խցիկի նյութը երաշխավորում է հուսալիություն և հեշտ մաքրում:
Վերահսկումը հեշտությամբ իրականացվում է ժամանակակից սենսորային անջատիչների միջոցով, ընդ որում՝ մակերեսի հատուկ ծածկույթը կպաշտպանի այն մատնահետքերից: Դուռը բացելու համար անհրաժեշտ է սեղմել էլեկտրոնային Auto կոճակը:
Այս մոդելի հիմնական առավելություններից մեկը գրիլի ֆունկցիան է: Դրա հզորությունը 1000 Վտ է։ Հասանելի է համակցված ռեժիմ, որն օգտագործվում է գրիլի հետ համատեղ՝ ապահովելու սննդի հավասարաչափ եփումը։ Այն հիանալի է միս, թռչնամիս և մակարոնեղեն պատրաստելու համար: