Duble Cluster Բարձի յուրահատկությունն առաջին հերթին դրսևորվում է իր փոփոխելի բարձրությամբ։ Շնորհիվ առկա երկու ներդիրների՝ հնարավոր է այն օգտագործել տարբեր ձևով։ Ըստ ցանկության, կարելի է հանել ներդիրներից մեկը և ունենալ ավելի ցածր բարձ։
Այս բարձը ոչ միայն բարելավում է քնի որակը, այլև նպաստում է ընդհանուր առողջությանը՝ աջակցելով ճիշտ կեցվածքին և մկանների թուլացմանը:
Բարձի արտաքին կտորը դիմացկուն ու որակյալ սատին է, որը 100% բամբակ է։ Այն շնչող և նուրբ նյութ է, որն ապահովում է հաճելի փափկություն մաշկի հետ շփման ժամանակ։
Սպիտակ սագի բմբուլ, սպիտակ սագի փետուր և կաթնային հոլոֆայբեր պարունակող լցանյութով այս բարձը հիպոալերգեն է, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
Սագի փետուրներն ունեն բնական ջերմամեկուսիչ հատկություններ, և դրանք շատ լավ հարմարվում են մարմնի ուրվագծերին՝ ապահովելով օպտիմալ աջակցություն և կատարյալ հանգիստ։
50x70 չափսով այս բարձը գերազանց քուն և առողջ հանգիստ ունենալու համար իդեալական ընտրություն է։