Golden Camel բարձը կգոհացնի նրանց, ովքեր ցանկանում են առավելագույնն ստանալ՝ հարմարավետության տեսանկյունից։ Ուղտի բրդից բարձը տաքուկ ու լիարժեք հանգստի համար անփոխարինելի է։
Բարձի արտաքին տիկե ծածկույթը բամբակից է՝ բնական և շնչող, որն իր նրբությամբ համալրում է այս փափուկ բարձի առավելությունների շարքը։ Դրա վրայի «Բարխաններ» դեկորատիվ նախշը կատարյալ ներդաշնակվում է ոճի հետ՝ ընդգծելով արտադրանքի որակը։
Բարձի լավագույն որակական հատկանիշն ապահովում է արտաքին ծածկույթի ներքո առկա ուղտի բրդի շերտը, որի համար ընտրվում է միայն ուղտերի ամենանուրբ, փափուկ և հպման մեջ հաճելի բուրդը։ Այն ունի բարձր հիգրոսկոպիկություն և օդափոխանակային հատկություններ։
Բարձի երկարակեցությունը, ծավալն ու առաձգականությունը պահպանելու համար լցանյութը ներառում է կարապի արհեստական բմբուլ, որի շնորհիվ ձեր բարձը երկար կծառայի Ձեզ։
Ջերմացրեք Ձեր հանգստավետ երեկոները ուղտի բրդից այս բարձի տաքուկ, նուրբ ու փափուկ ներկայությամբ։