Q222 Tencel վերմակը հատուկ մշակված է՝ ի նպաստ առողջ ու լիարժեք քնի։
Վերմակի արտաքին շերտը պատրաստված է 100% Tencel գործվածքից, որն ստացվում է ավստրալական էվկալիպտի ծառի վերամշակված մանրաթելերից։
Թավշե փափկությամբ բնական Tencel գործվածքը շնչող է, ունի բարձր խոնավակայունություն՝ կանխելով քրտնարտադրությունն ու բակտերիաների աճը։ Այն գերազանց է զգայուն մաշկ ունեցողների համար և, նույնիսկ բազմաթիվ լվացումներից հետո, պահպանում է իր գույնն ու կառուցվածքը։
Լցանյութը՝ 50% միկրոգել և 50% էվկալիպտի մանրաթել, ստեղծում է ամպի պես թեթև և փափուկ զգացողություն՝ իդեալական հարմարավետություն ապահովելով ամբողջ գիշերվա ընթացքում։ Միկրոգելն ապահովում է ձևի պահպանում, իսկ էվկալիպտը՝ բնական թարմություն և հակաալերգիկ միջավայր։
Լցանյութի խտությունը՝ 300 գ/մ², վերմակին հաղորդում է թեթևություն՝ միաժամանակ պահպանելով ջերմությունը։
Հնարավոր է լվանալ լվացքի մեքենայով՝ 30˚C ջերմաստիճանում, մինչև 400 պտույտի ռեժիմով։