Softness Միկրոգելային բարձը Ձեր հանգստի ու հարմարավետ քնի գրավականն է։ Այն ունի միջին թեթևություն և չափավոր կոշտություն։
Բարձը նախատեսված է երկկողմանի կիրառության համար։ Դրա արտաքին մակերեսը մի կողմից փափուկ խավավոր, իսկ մյուս կողմից 100% միկրոֆայբերի կտոր է։ Այն ներկայացված է 50 x 70 չափսով։ Պարունակությունը 100% միկրոգել է։ Կարելի է լվանալ 30°C ջերմաստիճանում։
Բարձը չի քրտնեցնում, հակաալերգիկ է և դիմացկուն։
Թեթև և հարմար այս բարձը նախընտրելի է տարվա բոլոր եղանակների համար և կարող է շահագործվել երկար՝ պարգևելով հաճելի հանգիստ և հարմարավետություն։