• ցրտահարության դիմադրություն
• գոլորշի թափանցելի
• դիմադրություն նավթամթերքներին
• խմելու ջրի բաքերի համար
• բարձր կպչունություն մակերեսներին
ԿԻՐԱՌՈՒՄ
Ceresit CR 65-ը նախատեսված է շահագործման ընթացքում չդեֆորմացվող շինությունների (բետոն, աղյուս, ցեմենտ-ավազե սվաղ, սալաքար) հանքային մակերևույթների ջրամեկուսացման համար (հիմքերը, ցոկոլները, պատշգամբները, տեռասները, ցնցուղները, լողավազանները, մաքրման օբյեկտները, ջրի պահեստավորման համար նախատեսված բաքերը):
Օգտագործվում է շենքերի և շինությունների ներսում և դրսում, նոր շինարարության և վերակառուցման ժամանակ։
Ապահովում է կառույցների հուսալի ջրամեկուսացում խոնավության պայմաններում: