Սպիտակ կամ թույլ երանգով, էկոլոգիապես մաքուր և անվտանգ կավճային ծեփամածիկ
Բաղադրություն
Գիպս, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում ներքին հարդարման աշխատանքներ կատարելու, պաստառապատումից ու ներկումից առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտավազային (պատերի և առաստաղների) մակերեսները հարթեցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
• Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
• Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
• Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները:
• 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները: