Ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, ներկելուց առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտաավազային մակերեսները հարթեցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
• Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
• Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
• Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները:
• 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները: