Domus Cottage կիսաօրթոպեդիկ ներքնակը հարմարավետ է և ունի հասանելի գին՝ որակի համեմատ։ Ներքնակում ներդրված է սպունգի հավելյալ շերտ, որով այս մոդելն առանձնանում է մատչելի ներքնակների մյուս տարբերակներից։
Ներքնակում օգտագործված Bonnell (Միասնական) համակարգի զսպանակներն ամուր են և էլաստիկ, պատրաստված են բարձրորակ երկաթից։
Հիպոալերգիկ Decofoam սպունգի ձգության շնորհիվ ներքնակներն ամուր ու երկարակյաց են։
Ներքնակի զսպանակային շերտը պատված է ջերմակարգավորիչ դեր կատարող գործվածքով՝ թաղիքով, որն ունի բարձր օդաթափանցելիություն, խոնավադիմացկուն է և դժվար է մաշվում:
Ներքնակի արտաքին կտորը տրիկոտաժ է, որը բնական գործվածք է՝ բամբակ+պոլիէսթեր համադրությամբ։ Այն չի քրտնեցնում և ներքնակը դարձնում է ավելի փափուկ ու հարմարավետ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների ընդհանուր համեմատությամբ։