Domus Studio-ն կիսաօրթոպեդիկ ներքնակ է, որում արդյունավետորեն համադրված են գինն ու որակը։
Ներքնակում առկա Bonnell համակարգի զսպանակները պատրաստված են բարձրորակ երկաթից, ինչի շնորհիվ ամուր են և էլաստիկ:
Decofoam սպունգը հիպոալերգիկ է և ձիգ, ինչի շնորհիվ ապահովում է ներքնակների ամրությունն ու երկարակեցությունը։
Ներքնակի զսպանակային շերտը պատված է ջերմակարգավորիչ դեր կատարող գործվածքի՝ թաղիքի շերտով, որը բարձր խտության, կոշտ մանրաթելային հյուսվածք է։ Այն ունի բարձր օդաթափանցելիություն, խոնավություն չի պահում, դժվար է մաշվում, դիմացկուն է և կայուն՝ դեֆորմացիաների նկատմամբ։
Ներքնակի արտաքին կտորը ժակարդ է, որն ամուր ու մաշվածակայուն գործվածք է և երկարատև օգտագործման ընթացքում պահպանում է իր գեղեցիկ տեսքը։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների ընդհանուր համեմատությամբ։