Կատարյալ համադրությամբ ստեղծված մանկական Kids CocoLat օրթոպեդիկ ներքնակը կարելի է կիրառել նորածնային տարիքից սկսած։ Այն ոչ միայն կապահովի երեխայի խաղաղ ու անուշ քունը, այլև կօգնի ձևավորել ճիշտ և գեղեցիկ կեցվածք։
Մոդելում օգտագործված է էկոլոգիապես մաքուր ու անհոտ Latex սպունգի շերտ, որն ունի բարձր խտություն ու էլաստիկություն և շահագործման երկար ժամկետ։
Կոկոսի մանրաթելերից հյուսված բնական շերտն ապահովում է ներքնակի բավարար կոշտությունը, ունի հակամանրէային հատկություն և էկոլոգիապես մաքուր է։
Մոդելում առկա Decofoam սպունգի շերտը հիպոալերգիկ է, ինչպես նաև հավելյալ ամրություն ու առաձգականություն է հաղորդում ներքնակին։
Ներքնակի արտաքին շերտը նուրբ և բնական տրիկոտաժ է, որը չի քրտնեցնում, փափուկ է և հարմարավետ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են ներքնակների համեմատությամբ։