Օրթոպեդիկ շարքի Domus Chateau հարմարավետ ներքնակները թոթափում են ողնաշարի ծանրաբեռնվածությունը, նվազեցնում մկանային համակարգի լարվածությունն ու լիարժեք հանգիստ պարգևում։
Մոդելի հարմարավետությունը երաշխավորում է Pocket (Անհատական) զսպանակային համակարգը, որը խիստ ընդգծված օրթոպեդիկ հատկություն ունի։ Զսպանակներն առանձնացված են կտորի շերտով և նվազագույնի են հասցնում տատանման էֆեկտը։
Decofoam տեսակի սպունգը հիպոալերգիկ է, ապահովում է ներքնակների ամրությունն ու երկարակեցությունը։
Արհեստական ֆետրը, որով պատված է զսպանակային շերտը, դիմացկուն է և դժվար մաշվող։ Ունի բարձր օդաթափանցելիություն և ջերմակարգավորիչ դեր։
Տրիկոտաժը, որով ամփոփված է ներքնակը, բնական գործվածք է՝ բամբակ+պոլիէսթեր համադրությամբ։ Այն շփման հաճելի փափկություն ունի, չի քրտնեցնում։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների համեմատությամբ։