Domus Castle բարձրակարգ օրթոպեդիկ ներքնակն ընդգծված կոշտություն ու յուրահատուկ կառուցվածք ունի։ Մոդելում առկա կոկոսի մանրաթելային շերտն Էկոլոգիապես մաքուր նյութ է և ունի հակաբակտերիալ ազդեցություն։ Այս ներքնակը Ձեր առողջ քնի ու լիարժեք հանգստի գրավականն է։
Ներքնակի առավելությունը շեշտվում է Pocket (Անհատական) զսպանակային համակարգով, որը նվազագույնի է հասցնում տատանման էֆեկտը։ Այստեղ զսպանակները միմյանցից առանձնացված են կտորի շերտով։
Decofoam հիպոալերգիկ սպունգն ապահովում է ներքնակների ամրությունն ու երկարակեցությունը։
Արհեստական ֆետրի շերտը դիմացկուն է և դժվար մաշվող։ Ունի բարձր օդաթափանցելիություն և ջերմակարգավորիչ դեր։
Ներքնակի վերին շերտը բամբակ+պոլիէսթեր համադրությամբ բնական տրիկոտաժ է։ Այն շփման հաճելի փափկություն ունի, չի քրտնեցնում։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների համեմատությամբ։