«Helen» նախասրահի կահույքը, ստեղծված սկանդինավյան ոճով, համադրում է պարզությունը, հարմարավետությունը և նրբաճաշակ դիզայնը։
Մաքուր ուղիղ գծերը, հարթ ճակատային մասը՝ առանց տեսանելի բռնակների, ինչպես նաև բաց ու ջերմ երանգները՝ բնական փայտի հյուսվածքով, ստեղծում են թեթև և հարմարավետ մթնոլորտ՝ իդեալական փոքր բնակարանի համար:
Չնայած իր կոմպակտ չափերին, «Helen» նախասրահի կահույքը շատ ընդարձակ է՝ դիզայնի ֆունկցիոնալության շնորհիվ: