Տումբայով կախիչը երկու մոդուլից բաղկացած է իսկական մինի նախասրահ է, որի մոդուլներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ինչպես միասին, այնպես էլ առանձին։ Կարելի է դրանք տեղադրել մեկը մյուսի տակ։
Վերին մոդուլը ներառում է երկու առանձին հատվածներ։ Մի հատվածն ունի գլխարկների համար նախատեսված դարակ, վերնահագուստի համար կախիչաձող, ինչպես նաև կեռիկներ, որտեղ կարելի է կախել հագուստն առանց կախիչի։
Երկրորդ հատվածը միայն կախիչներ ունի։ Եթե այն տեղադրեք ավելի ցածր, հարմար կլինի հովանոցների և պայուսակների համար։ Այն կարող է նաև ծառայել որպես մանկական կախիչ, որտեղ երեխան ինքնուրույն կհասնի ու կկախի իր հագուստը։ Իսկ եթե երկու մոդուլները տեղադրեք կողք կողքի՝ նույն գծի վրա, ապա կախելու տարածքը կկրկնապատկվի։
Տումբան կախիչին հավելում է գործնականություն՝ դարձնելով այն ավելի հարմարավետ և ոճային լուծում նախասրահի կամ ցանկացած այլ տարածքի համար։