Teka CLC 835 MC WHITE սուրճի մեքենան էլեգանտ պարկուճային մոդել է՝ ինտերակտիվ դիսփլեյով և աղացած սուրճ օգտագործելու հնարավորությամբ, որն ընդլայնում է դրա ֆունկցիոնալությունը: Այն նախատեսված է ներկառուցման համար: Սպիտակ երանգը ոճային և գեղագիտական տեսք ունի՝ գրաֆիտի մոխրագույն դիզայնի եզրամասերի զուգորդությամբ:
Teka CLC 835 MC WHITE սուրճի մեքենան օժտված է պարկուճների ամենատարածված տարբերակներն օգտագործելու ունակությամբ, ինչպիսիք են՝ Nespresso, Lavazza Espresso Point, Caffi taly, Easy Serving Espresso, իսկդրանց տեղադրման համար նախատեսված են հատուկ տարաներ՝ 2 կողային և 1 ներքևի հատվածում, որպեսզի դրանք միշտ լինեն ձեռքի տակ: Կարիք չկա հրաժարվել նաև աղացած սուրճից. հավաքածուն ներառում է համպատասխան ադապտեր, ինչը մեծապես հեշտացնում է օգտագործումը, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է ժամանակին համալրել պարկուճների պաշարը: