Նախատեսված է հորիզոնական բետոնային և ցեմենտավազային հիմնատակերի հարթեցման համար, որին հետևելու են կերամիկական սալիկների, լինոլեումի, կավրոլիտի, պոլիվինիլ քլորիդային ծածկերի, լամինատի և այլ նյութերի փակցման աշխատանքները:
Օգտագործվում է հարթեցվող շերտերի պատրաստման համար, մեխանիկական ցածր ծանրաբեռնվածությամբ այնպիսի շինությունների հետ, որոնք չեն ենթարակվում մշտական ջրի ազդեցությանը (բնակելի, կենցաղային, ադմինիստրատիվ, հասարակական, ինչպես նաև արդյունաբերական շինարարություն):
Մակերեսի նախապատրաստում
• Հիմնատակը պետք է լինի ամուր, չոր, մաքուր, զերծ զանազան աղտերից և նյութերից, որոնք իջեցնում են հարակցումը հիմնատակի և հարթեցնող շերտի միջև (յուղեր, քսայուղեր, բիտումային քսուքներ, սոսինձ, ներկերի և լաքերի մնացորդներ):
• Մակերեսին եղած անցքերը, ճաքերը, անհարթություններն անհրաժեշտ է լցնել բարձր ամրության շաղախով և հարթեցնել: