Philips BHB872/00 գանգրացնելու սարքը նախատեսված է գեղեցիկ, երկարակյաց գանգուրներ ստեղծելու համար՝ միաժամանակ պահպանելով մազերի առողջությունը։
Թվային կառավարման համակարգի շնորհիվ հնարավոր է ընտրել մինչև 210 °C ջերմաստիճանի ինը տարբեր ռեժիմներից մեկը, իսկ ներկառուցված ժամաչափը օգնում է ստանալ խնամված գանգուրներ՝ խուսափելով գերտաքացումից և մազերի վնասումից։
Տիտանե կորպուսը հավասարաչափ փոխանցում է ջերմությունը և դիմացկուն է քերծվածքներին, իսկ աշխատանքային մակերեսի կերամիկական ծածկույթը պաշտպանում է մազերը այրումից։
Իոնացման ֆունկցիան գանգուրները դարձնոըմ է ավելի հարթ, փայլուն և ոչ փխրուն, կանխելով խճճվելը և կպչելը։
Երկար կորպուսը հարմար է նույնիսկ խիտ մազերի հետ աշխատանքի համար, իսկ արագ տաքացումը՝ ընդամենը 45 վայրկյանում, ապահովում է հարմարավետություն և ժամանակի խնայողություն։