Կոշտ, փայլուն հատակի ծածկույթների (մանրահատակ, լինոլեում, քար) արդյունավետ խնամքը և դրանց պահպանումը սովորաբար պահանջում է շատ ժամանակ և ջանք: Բայց KARCHER հատակի փայլեցնող սարքը այդ աշխատանքը շատ հեշտ է դարձնում:
Karcher FP 303-ը՝ 600 Վտ հզորությամբ հատակի փայլեցնող սարքը, ապահովում է աշխատանքը գլխիկի առավելագույն պտույտով, 100 պտ/րոպե:
Աշխատանքային գլխիկի լայնությունը 29 սմ է, շրջանակը պատրաստված է սև և դեղին պլաստիկից, խողովակը՝ ամուր է։ Սարքը հագեցած է շարժվելու համար նախատեսված անիվներով ։
Մոդելը օգտագործվում է չոր մաքրման համար։ Զտիչ տոպրակը տեղավորում է մինչև 4 լիտր թափոն: Առկա է պտտվող բռնակ։ Հոսանքի հաղորդալարի երկարությունը 7 մ է։
Հավաքածուն բաղկացած է՝ երեք փայլեցնող սպունգից, ծածկոց-պայուսակից՝ կցորդները պահելու համար նախատեսված խցիկով։