Արդուկ EDB1720 Electrolux-ից - 2200 Վտ հզորությամբ արդուկն արագ և հավասարաչափ է տաքանում: Արդուկը հագեցած է 250 մլ տարողունակ ջրի տարայով, որը թույլ է տալիս երկար ժամանակ արդուկել՝ առանց հաճախակի ջուր լցնելու անհրաժեշտության: Կերամիկական մակերեևույթն ապահովում է արդուկի թեթև ու հեշտ սահքը գործվածքների վրա:
Գոլորշու հզոր հարվածն օգնում է հարթել ամենաբարդ ծալքերը՝ արդուկման գործընթացը դարձնելով արագ և արդյունավետ: Կարգավորվող ջերմաստիճանը թույլ է տալիս ընտրել օպտիմալ ռեժիմ տարբեր գործվածքների համար, ինչը երաշխավորում է ձեր հագուստի անվնաս պահպանումը: Ինքնամաքրման համակարգը պահպանում է արդուկն իդեալական վիճակում՝ կանխելով նստվածքի առաջացումը:
Հակակաթիլային պաշտպանությունը կանխում է ջրի հոսքը գործվածքի վրա ցածր ջերմաստիճաններում ՝ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն արդուկելիս: Երկար լարն ապահովում է արդուկի օգտագործման հարմարավետությունը։