Domus Villa օրթոպեդիկ ներքնակն աչքի է ընկնում բարձր հարմարվողականությամբ, ինչը ոչ միայն ապահովում է լավ քուն, այլև կանխում է հենաշարժողական համակարգի խնդիրները։
Մոդելն ընդգծվում է բարձր առաձգականությամբ՝ շնորհիվ Pocket (Անհատական) զսպանակային համակարգի, որն ի վիճակի է դիմակայել անգամ մեծ ծանրաբեռնվածությանը։ Այստեղ յուրաքանչյուր զսպանակ առանձնացված է մյուսից կտորի շերտով, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել տատանման էֆեկտը։
Decofoam տեսակի սպունգը հիպոալերգիկ է, երկարակյաց և ներքնակին հավելյալ ամրություն է հաղորդում։
Բարձր օդաթափանցելիություն և ջերմակարգավորիչ դեր ունեցող արհեստական ֆետրի շերտը դիմացկուն է և դժվար մաշվող։
Ներքնակի հարմարավետությունն ամբողջացնում է բնական տրիկոտաժից արտաքին շերտը, որը փափուկ է և չի քրտնեցնում։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների համեմատությամբ։