Ճաշասենյակի կամ խոհանոցի համար նախատեսված սեղանի և աթոռների հավաքածուն Happy Star-ից հիանալի լուծում է ներքին ցանկացած ձևավորման համար։ Այն շատ հարմարավետ է, ունի կոմպակտ չափսեր ու գույների հիանալի համադրություն։
Սեղանի ծածկը շագանակագույն ամուր ՄԴՖ է, որը կայուն է և շուտ չի վնասվում։ Այն հիանալիորեն համադրվել է մոխրագույն թավշով պատված մետաղե շրջանակով աթոռների հետ։
Հավաքածուն առանձնանում է աթոռների յուրահատուկ դիզայնով, որում թավշապատ թիկնակն ու մետաղե արմնկակալները փոխլրացնում են միմյանց ու ապահովում հարմարավետություն։
Հավաքածուն հարմար է նաև իր չափերով ու կարող է ներառվել նաև փոքր բնակարաններում։