Հագեցված քվանտային կետերի առաջադեմ տեխնոլոգիայով՝ Xiaomi L65MA-SRU հեռուստացույցը կենդանացնում է գույները: Ավելի լայն գունային գամմայի և 1 միլիարդ գույների աջակցության շնորհիվ դուք կարող եք վայելել պատկերի հիասքանչ որակ հենց ձեր տանը:
Հզոր քառամիջուկ Cortex A55 պրոցեսորը, Mali G52 գրաֆիկական չիպը, ինչպես նաև 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներկառուցված հիշողությունը ապահովում են հավելվածների և խաղերի սահուն աշխատանքը։
Ներկառուցված Chromecast և Miracast տեխնոլոգիաները թույլ են տալիս հեռախոսներից և պլանշետներից հեշտ և արագ հեռարձակել կոնտենտը անմիջապես ձեր հեռուստացույցի մեծ էկրանին։
Հեռուստացույցի չափազանց բարակ շրջանակը և պարզեցված դիզայնը ստեղծում են առանց սահմանի էկրանի էֆեկտ, ինչի շնորհիվ, հեռուստացույցը միացնելիս, պատկերի եզրագծերը գործնականորեն անհետանում են, և դուք ամբողջովին խորասուզվում եք այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին: