Winning Star ST-5209 կաթսաների հավաքածուն նորաոճ և պրակտիկ լուծում է ձեր խոհանոցի համար, որը համատեղում է որակն ու հարմարավետությունը:
Այս բազմաֆունկցիոնալ հավաքածուն ներառում է երկու թավա, երկու կաթսա, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ լուծել ցանկացած խոհարարական խնդիր: Յուրաքանչյուրն ունի հարմար բռնակներ և թափանցիկ ապակե կափարիչ, որը թույլ է տալիս հեշտությամբ հետևել պատրաստման գործընթացին՝ առանց կափարիչը բարձրացնելու:
Պատրաստված են դիմացկուն ալյումինից՝ չկպչող ծածկույթով։ Այս կաթսաները հեշտացնում են կերակուր պատրաստելը` նվազագույնի հասցնելով մաքրման անհրաժեշտությունը: Բացի այդ, այս ունիվերսալ հավաքածուն համատեղելի է գազի և ինդուկցիոն սալօջախների հետ։
Էլեգանտ սև գույնը ժամանակակից շունչ է հաղորդում ձեր խոհանոցին, իսկ չափսերը՝ 14, 24 և 28 սմ տրամագծով, կատարյալ են տարբեր ուտեստներ պատրաստելու համար:
Winning Star ST-5209-ը կդառնա հուսալի օգնական ձեր խոհանոցում՝ ավելացնելով ոճ և ֆունկցիոնալություն: