Teka IT 6450 IKNOB սալօջախը ինդուկցիոն տեսակի է։ Ներկառուցված խորշի չափսերը 56x49 սմ են: Չորս այրիչները բավարար են միջին ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար:
Մակերեսը պատրաստված է ապակե կերամիկայից, դիմացկուն է մեխանիկական ազդեցությանը և բարձր ջերմաստիճանին, եզերված է ալյումինե շրջանակով։ Առջևում տեղակայված էլեկտրոնային կառավարումը հուսալի և պարզ է, շնորհիվ հպմամբ կառավարվող անջատիչներ:
Թվային էկրանը ցույց է տալիս աշխատանքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Ներկառուցված ժամանակաչափը հաճելի ձայնային ազդանշանով կտեղեկացնի Ձեզ, երբ ճաշատեսակը պատրաստ է:
Երեխաների անվտանգության համակարգը թույլ չի տալիս երեխաներին փոփոխություններ կատարել համակարգի կարգավորումներում: Անվտանգ շահագործումն ապահովվում է ավտոմատ պաշտպանիչ անջատմամբ, որը կանխում է սարքի վաղաժամ խափանումը: Արտադրողի երաշխիքը 24 ամիս է՝ գնման օրվանից: