Այս բազմաֆունկցիոնալ բազմոցն իր 2 բազկաթոռներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների, դիզայնի և հարմարավետության միավորում է։
Ճշգրիտ մշակված բազմոցն իր բազկաթոռներով պատրաստված են տեխնիկական գործվածքից,առանձնանում են մինիմալիստական, բայց բարդ դիզայնով, որը բնութագրվում է նյութերի ճիշտ ընտրությամբ, մեխանիզմների ճիշտ տեղադրմամբ և գեղեցիկ գունային գամայով:
Բազմոցի 2 նստատեղերն ունեն ոտքերի դիրքի կառավարման հատկություն, իսկ բազկաթոռներն ունեն ինտեգրված smart գործառույթներ՝ դիրքի փոփոխման և 4 կետով մերսման հնարավորություն, որոնք էլ ավելի հարմարավետ են դարձնում ձեր հանգիստն ու ժամանցը:
Ներկառուցված USB պորտերով, հեռախոսի լիցքավորման հնարավորությամբ և գրքերի կամ այլ պարագաների համար նախատեսված գրպանիկով բազմոցն ու բազկաթոռները համապատասխանում են թվային ու ժամանակակից կենսակերպին։
Բազկաթոռների դիրքը հեշտությամբ կառավարվում է կոճակի օգնությամբ, կարող եք հանգստանալ այն դիրքով, որով ձեզ է հարմար։