Geek Sofa բազմոցն իր 2 բազկաթոռներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների, դիզայնի և հարմարավետության միավորում է։ Ճշգրիտ մշակված Geek Sofa բազմոցն իր բազկաթոռներով պատրաստված են էկո-կաշվից,առանձնանում են մինիմալիստական, բայց բարդ դիզայնով, որը բնութագրվում է նյութերի ճիշտ ընտրությամբ, մեխանիզմների ճիշտ տեղադրմամբ և գեղեցիկ գունային գամայով: Բազմոցի 2 նստատեղերն ունեն ոտքերի դիրքի կառավարման հատկություն, իսկ Geek Sofa բազկաթոռներն ունեն ինտեգրված smart գործառույթներ՝ դիրքի փոփոխման և 4 կետով մերսման հնարավորություն, որոնք էլ ավելի հարմարավետ են դարձնում ձեր հանգիստն ու ժամանցը:
Ներկառուցված USB պորտերով, հեռախոսի լիցքավորման հնարավորությամբ և գրքերի կամ այլ պարագաների համար նախատեսված գրպանիկով բազմոցն ու բազկաթոռները համապատասխանում են թվային ու ժամանակակից կենսակերպին։ Բազկաթոռների դիրքը հեշտությամբ կառավարվում է կոճակի օգնությամբ, կարող եք հանգստանալ այն դիրքով, որով ձեզ է հարմար։ Կարող եք կարդալ գիրք, դիտել հեռուստացույց, աշխատել համակարգչով, քնել ևն։