Հյուրասենյակի բազմոցի այս հավաքածուն՝ 1 երկտեղանի բազմոց և 2 բազկաթոռներ է ներառում, ունի փափուկ և հարմարավետ նստատեղեր և լակոնիկ տեսք։ Ամբողջությամբ պատված է ամուր գործվածքով, հիմքը պատրաստված է հուսալի փայտից։
Նշված հավաքածուի տեսքը հիշեցնում է միջնադարյան ոճով պատրաստված մի արվեստի նմուշ, որը հարմար է նաև բոլոր ժամանակակից ինտերիերով տարածքների համար։
Չափերով հարմար է նաև փոքր բնակարանների և ստուդիո- բնակարանների համար։