Samsung QE55LS03BAUXCE հեռուստացույցը The Frame շարքի եզակի սարք է, որը առաջարկում է բարձրորակ պատկեր 55 դյույմ անկյունագծով և 4K UHD տեխնելոգիայով: Այն ցուցադրում է մաքուր և հստակ պատկեր, որտեղ յուրաքանչյուր տեսարան իրատեսական է:
Quantum Dot տեխնոլոգիան ապահովում է վառ գույներ, իսկ Quantum Processor 4K-ն օպտիմիզացնում է պատկերի որակը և բարելավում կոնտրաստը իրական ժամանակում: Dual LED-ը հարմարեցնում է գունային ջերմությունը, ստեղծելով ավելի արտահայտիչ պատկեր:
Tizen պլատֆորմը թույլ է տալիս մուտք գործել բազմաթիվ հավելվածներ և ծառայություններ՝ հեշտացնելով կոնտենտի որոնումը և դիտումը: HDR10+ը բարելավում է մանրամասները լուսավոր և մութ հատվածներում, իսկ Adaptive Picture տեխնոլոգիան ավտոմատ կերպով կարգավորում է պատկերները՝ կախված սենյակի լուսավորությունից: Ձայնային կառավարման աջակցությունը Bixby-ի, Alexa-ի և Google Assistant-ի միջոցով հեշտացնում է փոխազդեցությունը հեռուստացույցի հետ: