Սենսորային անջատիչների համար նախատեսված այս պանելը լայնորեն կիրառվող էլեկտրական աքսեսուար է, որն ունի ժամանակակից տեսք։ Շնորհիվ իր մինիմալիստական դիզայնի ու նրբության՝ այն ներդաշնակորեն ինտեգրվում է հարդարման տարբեր ոճերի մեջ։
Պանելը ապակուց է, որը ոչ միայն էսթետիկ ու նուրբ արտաքին տեսք է ապահովում , այլև դիմակայում է քերծվածքներին ու խազերին։ Այն բարդ խնամք չի պահանջում, քանի որ կարելի է հեշտորեն մաքրել նույնիսկ խոնավ անձեռոցիկով։
Պանելը կարող է տեղադրվել հորիզոնական և ուղղահայաց դիրքերով։ Այն հեշտ է տեղադրվում և բարդ խնամք չի պահանջում։