Լուսավորության համակարգերի զարգացմանը զուգընթաց ժամանակի ընթացքում փոխվում են նաև էլեկտրական աքսեսուարները, որոնք անընդհատ կատարելագործվում են՝ դառնալով առավել հարմար ու արդյունավետ։
Սենսորային անջատիչի շնորհիվ լույսի միացնել/անջատելը կատարվում է թեթև հպումով, որը հարմար է և արագ։ Անջատիչն ունի ժամանակակից դիզայն՝ զերծ դուրս ընկած կոճակներից, որը հարմար է օգտագործելիս և ապահովում է ներքին հարդարման կոկիկ տեսքը։
Այս մոդելը 1 տեղանի է, ունի սենսորային հպման 1 սեղմակ և իր հետ վահանակ ներառված չէ։ Այն ռեվերսիվ է, որը թույլ է տալիս կառավարել լուսավորությունը երկու տարբեր կետերից: Օրինակ՝ լույսը կարող եք միացնել սենյակի մուտքի մոտ, իսկ անջատել՝ ելքի մոտ։
Անջատիչը տեղադրվում է հեշտ և ունի շահագործման երկար ժամկետ։