WebOS օպերացիոն համակարգով LG 55QNED86T6A հեռուստացույցը իդեալական ընտրություն է որակյալ քոնթենթի սիրահարների համար:
55 դյույմանոց (138 սմ) անկյունագծով 4K Ultra HD (3840 x 2160 պիքսել) QNED էկրանն ապահովում է պայծառ, հստակ պատկերներ՝ բարձր կոնտրաստով:
Smart TV տեխնոլոգիան հնարավորություն է տալիս առցանց դիտել ֆիլմեր և սերիալներ, ինչպես նաև թույլ է տալիս քոնթենթը վերարտադրել USB-ի միջոցով:
Հարմարավետ կառավարումն իրականացվում է ձայնային հրամանների, սմարթֆոնի հավելվածի կամ հեռակառավարման վահանակի միջոցով:
Հեռուստացույցը հագեցած է ժամաչափով, Child Lock ֆունկցիայով և ապահովում է HDMI ARC: Bluetooth 5.0 տարբերակը և 5 ԳՀց հաճախականությամբ Wi-Fi մոդուլը երաշխավորում են արագ կապ արտաքին սարքերի հետ։
Չորս HDMI, երկու USB պորտերը և տակդիրի կամ VESA 300x300 կախիչի վրա տեղադրելու հնարավորությունը մոդելը դարձնում են ունիվերսալ և հարմար ցանկացած ինտերիերի համար: