Lara LR02-100 Sonata կաթսաների հավաքածուն կդառնա ձեր խոհանոցի անփոխարինելի օգնականը: Հավաքածուն ներառում է 3 կաթսա՝ պատրաստված բարձրորակ չժանգոտվող պողպատից, որը դիմացկուն է մեխանիկական վնասվածքներին։ Ինչպես նաև այս նյութը չի ազդում սննդի համի վրա։
Կաթսաներն ունեն 16, 20 և 24 սմ տրամագծեր, ինչը թույլ է տալիս ընտրել օպտիմալը ցանկացած առիթի համար։ Դրանց ծավալները համապատասխանաբար 2,1, 3,9 եւ 6,5 լիտր են։
Կաթսաների առանձնահատկությունը 5 շերտով պատված հատակն է, որն ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխում, ինչպես նաև էրգոնոմիկ բռնակները՝ հարմարավետ օգտագործման համար:
Յուրաքանչյուր կաթսա հագեցած է ջերմակայուն ապակյա կափարիչով՝ գոլորշու անցքով, որը թույլ չի տալիս եռացող հեղուկների արտահոսքը կաթսայից դուրս: Կափարիչները հեշտությամբ դիմակաում են բարձր ջերմաստիճաններին:
Կաթսաների ներսի գծանշումները թույլ են տալիս վերահսկել հեղուկի ծավալը՝ դարձնելով պատրաստման գործընթացը ավելի հարմար: