Kord WD-12814H22 չորանոցով լվացքի մեքենան հագեցած է ինվերտորային շարժիչով։ Առավելագույն 12 կգ լվացքի և 8 կգ չորացման հզորությամբ բազմաֆունկցիոնալ այս սարքը թույլ է տալիս լվանալ մեծ քանակությամբ լվացք մեկ ցիկլով:
Չժանգոտվող պողպատից բաքը ապահովում է դիմացկունություն և դիմադրում է քիմիական նյութերին, ժանգին:
Սարքն ունի լվացքի 16 ծրագիր, ինչը թույլ է տալիս ընտրել ամենահարմար ցիկլը յուրաքանչյուր լվացքի համար: Հագուստը կարելի է ավելացնել նույնիսկ լվացքի ցիկլի կեսից։
Առավելություններ և առանձնահատկություններ
- Գունավոր սենսորային էկրան
- Խելացի լվածք արհեստական բանականության օգնությամբ
- Մանրէազերծում արծաթի իոններով
- Ինքնամաքրում բարձր ջերմաստիճանում՝ 90°
- Հագուստի ինտենսիվ թրջում ցնցուղի միջոցով
- Դռան հակաբակտերիալ օղակաձև ռեզին
- Գոլորշու ռեժիմ տարբեր հագուստների համար
- Լվացքի բարձր որակ
Մեքենան հագեցած է ջրի արտահոսքի պաշտպանության համակարգով և կողպեքով, ինչը հնարավորինս անվտանգ է դարձնում օգտագործումը։