Kord CF-380W սառցախցիկն իդեալական լուծում է մթերքի սառեցված պահպանման համար՝ առավել երկար ժամանակով պահելով մթերքի թարմ տեսքն ու բնական հատկությունները։
Այս մոդելն ունի 380 լիտր տարողունակություն, ինչը թույլ է տալիս բավականին մեծ քանակությամբ սննդամթերք սառեցնել՝ պահպանելով դրա սննդային արժեքը։ Կոմպակտ չափսերը՝ 885x1336x748 մմ, ապահովում են օպտիմալ տեղաբաշխում։
Հագեցած է հարմար զամբյուղով՝ մթերքի առանձնացված և առավել հարմար պահպանման համար։
Էրգոնոմիկ և հարմար բռնակով հագեցած և հերմետիկ փակվող կափարիչը պահպանում է ներքին կայուն ջերմաստիճանը՝ նպաստելով էներգախնայողությանը։
Սարքն աշխատում է De Frost սառեցման տեխնոլոգիայով, որն ապահովում է կայուն սառեցում՝ պարբերաբար հալեցման անհրաժեշտությամբ։
Kord CF-380W-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են հուսալի և պրակտիկ սառցախցիկ՝ սննդամթերքի երկարաժամկետ թարմ պահպանության համար։