Զգացեք սպասք լվանալու լավագույն հարմարավետությունը Kord 60FSAD03C - ի հետ:
Էլեգանտ սև դիզայնով այս սարքն անխափան կերպով կմիաձուլվի ձեր խոհանոցում՝ ապահովելով մաքրման բարձր արդյունավետություն: Մոդելը նախատեսված է սպասքի 15 հավաքածուի համար։ Շնորհիվ եռակի ձայնամեկուսացման համակարգի՝ առավելագույն աղմուկի մակարդակը չի գերազանցում 42 դԲ-ը, ուստի սարքը կարող է օգտագործվել օրվա ցանկացած ժամի: Ունի լվացման 14 ռեժիմ, ներառյալ Dual Zone-ը։ Այս ռեժիմը թույլ է տալիս ներքևի հատվածում ստանալ ջրի ավելի ուժեղ հոսք, ինտենսիվ լվացման համար, իսկ վերևի հատվածում ջրի ավելի թույլ հոսք՝ նուրբ լվացքի համար։
DRY Plus հավելյալ չորացման ռեժիմը է՛լ ավելի բարձր ջերմաստիճանով չորացնում է սպասքը և ոչ մի կաթիլ ջուր չի թողնում մեքենայի մեջ։ Kord սպասք լվացող մեքենաներում օգտագործվում են բացառապես բարձորակ չժանգոտվող պողպատից ծածկույթներ և ֆիլտրեր, որոնք երկարակյաց են և էկոլոգիապես մաքուր։
Թարմացրեք ձեր խոհանոցը՝ ձեռք բերելով Kord 60FSAD03C-ն և վայելեք անբիծ սպասքը նվազագույն ջանքերով։