Նախատեսված է ներքին աշխատանքների համար։ Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ջուր՝ ներկի զանգվածի 5%-ի չափով։ Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկման գլանակով կամ փոշեցրիվ գործիքով։ Ներկը քսել 2 շերտով։ Յուրաքանչյուր շերտ պետք է քսել ոչ պակաս քան 12 ժամ ընդմիջումով։ Ներկման աշխատանքներն իրականացնել առնվազն +5°C և 80% - ից ոչ բարձր հարաբերական խոնավության պայմաններում։ Ներկման աշխատանքները չիրականացնել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ և +40°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Օգտագործվում է նորմալ գործառնական վիճակում գտնվող, չոր սենյակների պատերի և առաստաղների ներկման համար: Ներկը կարելի է քսել բետոնե, աղյուսով, սվաղված, երեսպատված, պաստառապատված, գիպսաստվարաթղթով պատված և նախկինում ջրային հինքով ներկերով ներկված մակերեսների վրա։ Սպիտակությունը և պաշտպանելիությունը բարձր է: Ներկված մակերեսը դիմացկուն է չոր մաքրման հանդեպ, ենթակա չէ շերտավորման: