Լոֆթ ոճի կոմպակտ սեղան-դարակաշար՝լուսամփոփով։ Հետաքրքիր դիզայնով, բազմաֆունկցիոնալ այս դարակաշարը պատրաստված է մետաղական հիմքով, իսկ դարակները լամինացված ԴՍՊ-ից են։
Այն կլրացնի տան, ամառանոցի, կամ այլ ատարածքի ինտերիերը։ Կարող է օգտագործվել որպես փոքրիկ գրասեղան, կողքային հատվածում ունի գրպան, որում կարելի է պահել փաստաթղթեր, գրասենյակային իրեր կամ կարող եք օգտագործել որպես ավելորդ թղթեր ու իրեր դեն նետելու համար։
2 դարակները նախատեսված են գրքեր կամ այլ դեկորատիվ իրեր պահելու համար։ Սեղանի վրա ամրացված է լուսամփոփ, որը ավելի հարմարավետ կդարձնի ձեր աշխատանքը։
Սեղան-դարակաշարը հարմար է նաև մահճակալի մոտ տեղադրելու և ձեզ հարմար դիրքով համակարգչով աշխատելու համար։