Bosch կոմբայնի 1250 Վտ շարժիչի հզորությունը հեշտացնում է նույնիսկ դժվար առաջադրանքներ կատարելը: Այն ունի տարատեսակ կցորդներ՝ կտրատելու, մանրացնելու, խմոր հունցելու, սերուցք հարելու համար և այլն: Կցորդների մեծ ընտրությունը կերակուր պատրաստելը դարձնում է հեշտ և արագ:
3,9 լիտր տարողությամբ մեծ աշխատանքային աման՝ մինչև 1,5 կգ խմոր հունցելու հնարավորությամբ։ Արագության LED ցուցիչ:
«Moment» ռեժիմը հարմար է՝ խոտաբույսեր կտրելու համար, իսկ «Pulse» ռեժիմը՝ կոկտեյլները, սմուզիները և սառույցը մանրացնելու համար: Օպտիմալ պարամետրեր յուրաքանչյուր առաջադրանքի համար:
Կցորդները կարող են պահվել կոմբայնի ներսում, այնպես որ դրանք միշտ ձեռքի տակ են և տարածք չեն զբաղեցնում:
Supercut սայրն՝ իր ատամնավոր եզրով և կտրող մեծ մակերեսով, հեշտությամբ և ճշգրիտ կտրում է այնպիսի բաղադրիչները, ինչպիսիք են կոշտ և փափուկ բանջարեղենը: Այն նաև հեշտացնում է ձուկը, միսը և խոտաբույսերը մանրացնելը: Սարքի մասերը կարելի է լվանալ սպասքի մեքենայում: