Փոշեկուլի դիզայնը ժամանակակից ոճով է։ Սարքի կոմպակտ չափսերն ու անիվներն ապահովում են հեշտ տեղաշարժն ու շահագործումը:
Փոշեկուլը հագեցած է հեռադիտակային ներծծող խողովակով, որը թույլ է տալիս կարգավորել խողովակի երկարությունը՝ կախված օգտագործողի հասակից և մաքրման ձևից: Փոշեկուլն ունի նաև հատակի և գորգի գլխիկ, անցքերով գլխիկ և երեսպատված մակերեսների գլխիկ, որոնք այն դարձնում են բազմակողմանի կիրառելի:
Փոշեկուլը հագեցած է HiSpin շարժիչ, որն ապահովում է փոշու հավաքման բարձր արդյունք՝ էներգիայի ցածր սպառմամբ:
PowerProtect համակարգն ապահովում է երկարատև մաքրում, նույնիսկ երբ պարկը լիքն է: Փոշու պարկի մեծ ծավալը՝ 3,5լ, նվազագույնի է հասցնում դրա հաճախակի փոխելը:
Հոսանքի լարերի ավտոմատ փաթաթումը և ուղղահայաց կայանումը ավելի հարմար են դարձնում փոշեկուլի օգտագործումը: Փոշեկուլի հեռահարությունը 8 մետր է, ինչը թույլ է տալիս մաքրել մեծ սենյակները՝ առանց փոշեկուլը տեղափոխելու: