BALLU յուղային ռադիատորները շարժական, ժամանակակից սարքեր են, որոնք համատեղում են էլեգանտ դիզայնը և առաջադեմ տեխնոլոգիաները:
Հագեցած հակակոռոզիոն պաշտպանիչ ծածկույթով՝ նրանք պաշտպանված են արտաքին ազդեցություններից, ինչը զգալիորեն երկարացնում է ծառայության ժամկետը:
Բարձր ճշգրտության Opti-Heat թերմոստատն ավտոմատ կերպով պահպանում է հարմարավետ ջերմաստիճանը, իսկ հարմար էրգոնոմիկ կառավարումը է՛լ ավելի է հեշտացնում գործընթացը:
Ռադիատորները ներառում են «High Stability» ոտքերի կոնստրուկցիան, որն ապահովում է գերազանց կայունություն և վերացնում է շրջվելու հնարավորությունը:
«Easy moving» համակարգով ռադիատորը հեշտությամբ տեղաշարժվում է սենյակում՝ ապահովելով տեղադրման ամբողջական ազատություն:
Ջեռուցման հզորության երեք ռեժիմը և 1500 Վտ հզորությունն ապահովում են միջին մեծության սենյակների արդյունավետ ջեռուցում:
BALLU-ի ժամանակակից տեխնոլոգիաները և զարգացումները երաշխավորում են այս յուղային ռադիատորների բարձր որակը և հուսալի աշխատանքը: