Առավելություններ և առանձնահատկություններ
AD5032-ը բազմաֆունկցիոնալ գոլորշու արդուկ է՝ բազմաթիվ առավելություններով: Արդուկն ունի 5 ֆունկցիա՝ հորիզոնական արդուկում, չոր արդուկում (առանց գոլորշու օգտագործելու), արդուկում՝ ուղղահայաց (օրինակ. վարագույրներ, կախիչներով կախված հագուստ՝ բաճկոններ), կատարում է ցողիչի ֆունկցիա՝ 0,5 գրամ ջրի մեկանգամյա պոռթկումով, հորիզոնական՝ գոլորշու հարվածի ֆունկցիայով մինչև 80 գրամ/րոպե՝ հատկապես համառ կնճիռները հարթելու համար։
Արդուկն ունի ավտոմատ անջատում սարքն առանց հսկողության թողնելու դեպքում: Այն 6 անգամ ձայնային ազդանշան է տալիս ավտոմատ անջատման ֆունկցիայի ակտիվացման մասին։ Ինչպես նաև արդուկը հագեցած է Anti-Calc համակարգով, որի շնորհիվ սարքն ինքնամաքրվում է ջրային նստվածքներից:
Ջրի մեծ բաքը թույլ է տալիս ավելի քիչ հաճախակի ջուր լցնել արդուկման ժամանակ: Թիթեղի սրածայր հատվածը հեշտացնում է մուտքը դեպի դժվար հասանելի վայրեր, ինչպիսիք են կոճակների շուրջը, արդուկվող ծալքերը և այլն: Կերամիկական թիթեղը հեշտացնում է սահեցումը: