• Օնլայն գինՕնլայն գին
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ներքնակներ
  • Ջահեր
  • Ակցիաներ
ՀավանածներՀամեմատությունԳրանցել հայտ
Վճարման միջոցներՕգնություն
Բարի գալուստ

Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

Մուտք գործել
Գրանցվել
8133
Նորություններ
Մեր հասցեները
Գնիր Առցանց
Ամառանոցային կահույք
  • Մուտք
    Բարի գալուստ

    Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

    Մուտք գործել
    Գրանցվել
    ՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներ
    Օգնություն
  • Օնլայն գինՕնլայն գին
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ներքնակներ
  • Ջահեր
  • Ակցիաներ
Վերադառնալ սկիզբ
Բաժանորդագրվեք նորություններին

Դոմուս

  • Մեր հիպերմարկետները
  • Ակցիաներ
  • Աշխատանք Դոմուսում
  • Նորություններ

Ծառայություններ

  • Առաքում
  • Ապառիկ վաճառք
  • Ջեռուցման համակարգերի մոնտաժում
  • Ներկերի երանգավորում
  • Լոգասենյակի 3D դիզայն
  • Պատվերով խոհանոցի կահույք
  • VR 360 ակնոցներ

Անձնական տվյալներ

  • Հավանածներ
  • Համեմատություններ

Օգնություն

  • Հետադարձ կապ
  • Գրանցել հայտ
  • Վճարման տարբերակներ
  • Աջակցության կենտրոն
  • Կայքի քարտեզ

Թեմատիկ

  • Ակցիաներ միայն Domus.am-ում
  • Ամառանոցային կահույք
  • Kord
  • Teka
  • Ariete
  • 8133
  • info@domus.am
  • Մեր խանութները
  • 10:00 - 19:00
  • Վերադարձի պայմաններ
  • Ապառիկի պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
© DOMUS 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են | powered by WEBS
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96336/paylater.png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96337/visa.png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96338/mastercard-(1).png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96339/idram.png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96340/telcell-(1).png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/96341/amex.png
https://decora-group.ams3.cdn.digitaloceanspaces.com/domus/media/100348/Domus-online-aparik.png

Դեպի Բարսելոնա, բացահայտիր աշխարհը

«Բացահայտիր աշխարհը․ Ուղևորություն դեպի Իսպանիա» արշավի մասնակցության պայմաններ

  1. Սույն թվականի մայիսի 8-ից մինչև հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Դոմուս խանութ սրահների ցանցն  (այսուհետ նաև՝ Խանութ) իրականացնում է  արշավ (այսուհետ՝ Արշավ) Ինեկոբանկ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հետ համագործակցությամբ։ Արշավին կարող են մասնակցել Խանութում Paylater վճարում իրականացնող կամ ապառիկ ձևակերպող հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ կամ Հաճախորդներ)։
  2. Արշավի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է  www.domus.am կայքում:
  3. Մասնակցելով Արշավին՝ Հաճախորդը անվերապահ ընդունում է սույն Արշավի մասնակցության բոլոր պայմանները:
  4. Արշավի վերաբերյալ պայմանները ցանկացած պահին կարող են փոփոխվել, ինչի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կտեղադրվի www.domus.am կայքում:
  5. Արշավին մասնակցությունը կատարվում է Արշավի պայմաններին համապատասխանող Paylater վճարում կատարելիս կամ ապառիկ ձևակերպելիս և չի ենթադրում որևէ լրացուցիչ անդամավճար կամ մասնակցության այլ տեսակի վճար:

 

Ընդհանուր պայմաններ

6․ Արշավին մասնակցելու համար սույն թվականի մայիսի 8-ից մինչև հունիսի 8-ը ներառյալ Հաճախորդները պետք է՝ 

6․1 Կատարեն Paylater վճարում խանութում կամ օնլայն հարթակում /www.domus.am/ կամ ապառիկի ձևակերպում Դոմուս խանութ սրահների ցանցում նվազագույնը՝ 100․000 ՀՀ դրամ գումարի չափով

6․2 Նշված ժամանակահատվածում գործարքներ կատարած Հաճախորդները կստանան Արշավի մասնակցության կտրոն, Խանութի աշխատակցի կողմից, գործարքի կատարման պահին, որում նշված կլինի հաճախորդի Paylater վճարման կամ ձևակերպված ապառիկ պայմանագրի համարը:

6․3 Հաճախորդը պետք է պահպանի կտրոնը, մինչև խաղարկության ամփոփումը։ 

7․ Արշավին մասնակցող Հաճախորդները հնարավորություն ունեն շահելու ուղևորություն 2 անձի համար դեպի Իսպանիա։     

8․Յուրաքանչյուր Հաճախորդ Արշավի ժամանակահատվածում կարող է կատարել անսահմանափակ թվով գործարքներ, յուրաքանչյուրի համար ունենալով խաղարկությանը մասնակցող առանձին կտրոն։ 

9․ Արշավի շրջանակներում շահող (այսուհետ՝ Շահող) է համարվում այն Հաճախորդը, ով սույն  պայմաններով սահմանված  կանոններով մասնակցել է Արշավին, ճանաչվել է Շահող և ում մասնակցության համապատասխանությունը  ստուգվել և հաստատվել է Բանկի կողմից։

10․ Շահողը կընտրվի Դոմուս խանութ սրահների ցանցի կողմից պատահականության սկզբունքով՝ համապատասխան ծրագրի միջոցով՝ 25․06․2025թ․-ին ։

11․ Բանկը պատասխանատվություն չի կրում Արշավի շրջանակում  համագործակցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար։

12․ Արշավի ընթացքում հաղթող ճանաչված Հաճախորդի՝ վճարված Paylater-ի  կամ ձևակերպված ապառիկի պայմանագիրը մրցանակի տրամադրման պահին պետք է լինի գործող։

13․ Արշավի ընթացքում սահմանված մրցանակը Շահողին տրամադրելու նպատակով Դոմուս խանութ սրահի  աշխատակիցը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեին ուղարկվող նամակի միջոցով կապ կհաստատի վերջինիս հետ,և ուղևորության ամսաթվերը կհստակեցվեն մրցույթի ամփոփումից հետո՝  14 օրվա ընթացքում։ 

14․ Զեղծարար գործարքի/գործարքների վերաբերյալ  կասկած ունենալու պարագայում Հաճախորդի մասնակցությունը կարող է անվավեր ճանաչվել։ Զեղծարար գործարքի չափանիշները սահմանվում և որոշվում են  Բանկի կողմից։

15․ Շահողը կարող է օգտագործել Արշավի շրջանակներում սահմանված մրցանակը՝ մինչև 31․12․2025թ․։

16․ Սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված ժամկետից հետո մրցանակը ենթակա չէ տրամադրման և օգտագործման։

17․ Սույն փաստաթղթի 7-րդ կետով սահմանված մրցանակի տրամադրման անհնարինության դեպքում մրցանակը կարող է փոխարինվել այլ նվերով։

18․ Եթե հաղթող Հաճախորդը հաղթելուց հետո՝ 25․06․2025թ-ից 7 օրացուցային օրվա ընթացքում չի արձագանքում զանգին կամ նամակին, մրցանակը փոխանցում է հաջորդ հաղթող մասնակցին։

19․ Մասնակցելով Արշավին սույնով Հաճախորդները տալիս են անվերապահ համաձայնությունն իրենց անունը և կոնտակտային տվյալները կապ հաստատելու նպատակով  Արշավը սպասարկող ընկերության ներկայացուցչին տրամադրելու վերաբերյալ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 

Արշավին չեն կարող մասնակցել և/կամ ճանաչվել Շահող՝

  1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Աշխատակիցները (այսուհետ՝ Աշխատակից), 
  2. Բանկի Աշխատակիցների հետ փոխկապակցված և/կամ կապված և/կամ վերջիններիս ընտանքի անդամ հանդիսացող անձինք  (այսուհետ նաև՝ «Փոխկապակցված անձինք»):
  3. Այն Հաճախորդները կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, որոնք Բանկի հանդեպ ունեն կամ ունեցել են ժամկետանց պարտավորություններ և/կամ Բանկի հետ գտնվել են դատական վեճի մեջ և/կամ այլ եղանակով Բանկի նկատմամբ ցուցաբերել ոչ բարեխիղճ վարքագիծ։

 

Վերը հիշատակված սահմանափակումները կիրառվում են ցանկացած Հաճախորդի հետ Փոխկապակցված անձանց նկատմամբ (Փոխկապակցված եզրույթը որոշվում է՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք և/կամ այլ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմաստով)։

Վերը նշվածը պարզելու նպատակով Բանկն և/կամ Խանութը իրավունք ունեն Հաճախորդից պահանջելու ցանկացած փաստաթուղթ և․կամ տեղեկատվություն։ Եթե Հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանաջված փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը, ապա համարվում է, որ նա հրաժարվել է մասնակցել Արշավին։ 

Մասնակցելով Արշավին Հաճախոդրը համաձայն է, որ Բանկը և/կամ խանութը վերը նշված փաստերը և հանգամանքները գնահատելու է իր սույբեկտիվ կարծիքով՝ իր մոտ առկա և Հաճախոդրի կողմից տրամադրված տեղեկատվության շրջանակներում։ 

 

20․ Իսպանիա ուղևորության խաղարկությունը ներառում է հետևյալ ծախսերը 2 (երկու) անձի հաշվարկով՝

20․1 Ուղիղ կամ ոչ ուղիղ թռիչք (կախված թռիչքների առկայությունից) էկոնոմ դասով՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից դեպի Իսպանիա և հետադարձ թռիչք Իսպանիայից դեպի Հայաստանի Հանրապետություն` Երևան քաղաք։ Խանութը իրեն իրավունք է վերապահում ընտրել ավիաընկերությունը, թռիչքի ժամը և ամսաթիվն իր հայեցողությամբ։

20․2 Գիշերակաց **** կամ ***** (չորս կամ հինգաստղանի) հյուրանոցներից մեկում, 1 (մեկ) կամ 2 (երկու) անձի համար նախատեսված սենյակում, ժամանելու օրվանից մինչև մեկնելու օրը, որի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 5 օրը և 4 գիշերը։ Շահողի կողմից հյուրանոցում կատարված ցանկացած լրացուցիչ ծախս չի հատուցվում։

20․3 Փոխադրումներ՝ օդանավակայանից դեպի հյուրանոց, հյուրանոցից դեպի օդանավակայան

20․4 Ուղևորության ընթացքում կամ դրա կապակցությամբ կրած մնացած բոլոր ծախսերը, որոնք նշված չեն սույն պայմաններում, ներառյալ, բայց չսահմանափակվելով այն ծախսերը, որոնք կապված են անձնագրի, վիզայի կամ մուտքի թույլտվության այլ փաստաթղթերի, ճանապարհորդական ապահովագրության։ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներից դեպի Երևան քաղաք և Երևան քաղաքից հետադարձ ուղղությամբ փոխադրման ծախսերը, անձնական ծախսերը հոգում է միայն Շահողը, և որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չի փոխհատուցվում։

20․5 Ուղևորության կազմակերպման ընթացքում Շահողը պետք է խստորեն հետևի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և այլ կազմակերպչական հարցերի հետ կապված Խանութի կողմից սահմանված ցուցումներին և ժամանակացույցին, ներկայացնի Խանութին կամ նրա կողմից լիազորված անձին ուղևորության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները և բնօրինակները, ներառյալ` անձնագրերի, մուտքի իրավունք վերապահող փաստաթղթերի և/կամ վիզաների պատճենները, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից դեպի Իսպանիա՝ նախատեսված մեկնման օրվանից առնվազն 20 (քսան) օր առաջ:

20․6 Բանկը և Խանութը պատասխանատվություն չեն կրում թռիչքների բացակայության, դրանց չեղարկման կամ ուշացումների և/կամ դրանց արդյունքում ուղևորության չեղարկման համար: Ուղևորության վավերության ժամկետը սահմանափակվում է ուղևորության ավիատոմսերում նշված օրերով և/կամ Խանութի և Բանկի կամ նրա կողմից նշանակված անձի կողմից տրված ուղևորության տոմսերով: Ուղևորություն Շահողը պատասխանատու է Իսպանիա ուղևորվելու համար գործող և պահանջվող ժամկետով վավեր անձնագիր և Խանութի կողմից ու հայեցողությամբ սահմանված այլ անհրաժեշտ թույլտվություններ և փաստաթղթեր ստանալու համար:

20․7 Եթե Շահողը չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում և/կամ Երևան քաղաքում, Խանութը չի նախաձեռնելու և պարտավոր չէ վճարել Շահողի՝ Հայաստանի Հանրապետություն և/կամ Երևան քաղաք ժամանելու/մեկնելու և գիշերակացի` ինչպես Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից՝ Իսպանիա, մեկնելուց առաջ, այնպես էլ Իսպանիայից  Հայաստանի Հանրապետություն՝ Երևան քաղաք վերադառնալուց հետո` դեպի իր բնակության վայր վերադառնալու կապակցությամբ առաջացած ծախսերը:

20․8 Բանկը և Խանութը որևէ պարտավորություն չեն կրում, եթե Շահողը` Խանութից անկախ որևէ պատճառով չի կարող օգտվել ուղևորությունից, ներառյալ` Ուղևորության համար անհրաժեշտ որևէ փաստաթղթերի բացակայությունը կամ որևէ այլ պատճառ, ներառյալ (բայց չսահմանափակվելով) Շահողի ուշացումը Երևանի օդանավակայանում: Շահողը ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ դեպի Իսպանիայի ուղևորությունը  որևէ այլ անձի: 

20․9 Ուղևորության ողջ ընթացքում Բանկը և Խանութը պատասխանատվություն չեն կրում Շահողի առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար, ինչպես նաև երրորդ անձանց առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար: 20․10 Շահողի կողմից Իսպանիայի  մուտքի թույլտվության վիզայի/արտոնագիր ստանալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Խանութի կողմից։

21․ Եթե Խանութից անկախ ցանկացած պատճառով անհնար լինի կապ հաստատել Շահողի հետ իր տրամադրված  հեռախոսահամարի միջոցով՝ մինչև սույն փաստաթղթի 19-րդ կետում նշված վերջնաժամկետը, ապա Խանութը իրավասու է անվավեր համարել տվյալ Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն/պարտավորություն Շահողի հանդեպ։ Հաճախորդը կրում է ճշգրիտ և վավեր հեռախոսահամարի և/կամ էլեկտրոնային հասցեի տրամադրման պարտականությունը և դրա ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած բոլոր ռիսկերը։

Արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012-657-657 հեռախոսահամարով։

Ինեկոբանկ ՓԲԸ մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ՝ www.inecobank.am, կամ զանգահարել 010-510-510 հեռախոսահամարով: 

Ինեկոբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: