Փայտե ոտքերով և արմնկակալներով հարմարավետ աթոռն ապահովում է լրացուցիչ հարմարավետություն՝ օգնելով պահել ձեռքերը ճիշտ դիրքում և նվազեցնելով ուսերի լարվածությունը։
Աթոռի կառուցվածքը նստած ժամանակ աջակցում է մարմնի ճիշտ դիրքին՝ թոթափելով հոգնածությունը։ Փայտե ոտքերն ապահովում են աթոռի կայունությունն և ամրությունը, ինչի շնորհիվ այն կարող է դիմակայել նույնիսկ մեծ ծանրաբեռնվածությանը:
Աթոռը երեսպատված է թավիշով, որը հպման մեջ հաճելի, դիմացկուն ու դժվարամաշ կտոր է և ունի շահագործման երկար ժամկետ։ ։
Աթոռի այս մոդելը հարմար է օգտագործել տան հյուրասենյակում, ճաշասենյակում կամ սրահներում ու հասարակական այլ վայրերում՝ հարմարեցնելով տվյալ տարածքի ներքին հարդարմանը: