Winia RN-331DPSW սառնարան սառցախցիկով՝ ներկայացված «չժանգոտվող պողպատ» գույնով, ունի լավ տարողունակություն երկու խցիկներում: Սառցախցիկի ներսում (97լ) առկա է 3 դարակ։
Սառցախցի ջերմաստիճանը կարող է կարգավորվել -16°C-ից մինչև -22°C: Ունի արագ սառեցման հնարավորություն, որի շնորհիվ ապրանքները պահպանում են իրենց համը։ Perfect No Frost տեխնոլոգիան կանխում է խցիկի պատերին սառույցի առաջացումը, ուստի այն պետք չէ պարբերաբար հալեցնել:
Սառնարանը հագեցած է հարմար սենսորային դիսփլեյով, որով կարող եք կարգավորել ջերմաստիճանը խցիկների ներսում։ Multi Air Flow օդափոխման համակարգը ապահովում է սառեցված օդի համաչափ բաշխումը խցիկի ներսում՝ դրանով իսկ պահպանելով օպտիմալ ջերմաստիճանը բոլոր խցիկներում: